2018 թ․-ին «Հանրային լրագրության ակումբ» (ՀԼԱ) ՀԿ-ն Միացյալ Նահանգների Մարշալի գերմանական հիմնադրամի ծրագիր հանդիսացող Բլեք Սի Թրասթի (The Black Sea Trust for Regional Cooperation) ֆինանսավորմամբ իրականացրել է «Փաստերի ստուգման ցանցի ձևավորում» ծրագիրը։
Ծրագրի նպատակն էր խթանել հայաստանյան լրատվամիջոցներում փաստերի ստուգման մշակույթի զարգացումը՝ նորությունների, լրագրողական նյութերի ճշգրիտ, անկողմնակալ և հավասարակշռված ներկայացման նպատակով, ինչպես նաև զարգացնել լրատվամիջոցների ներկայացուցիչների փաստերի ստուգման հմտությունները՝ նվազեցնելով ապատեղեկատվության և հանրային թյուրընկալման ռիսկը և բարելավելով հանրային իրազեկությունը։
Ծրագրի շրջանակներում ստեղծվեց փաստեի ստուգման այս ուղեցոյց-ձեռնարկը, որը մեծ պահանջարկ ունի ինչպես լրագրողների, այնպես էլ ուսանողների ու լրագրություն դասավանդողների շրջանում։