Կարագի շուկայում 30 ներկրող կազմակերպություններից նվազել է՝ դառնալով 18: Նվազել է նաև բրնձի, մակարոնի, թռչնամսի, պանրի ներկրողների թվաքանակը:
Իսկ մարգարինի, բուսական յուղի, ցորենի ներկրողրողների թիվն ավելացել է: Ցորենի ներկրողների թիվը 27-ից դարձել է 45, բայց նույն ժամանակահատվածի համար ցորենը թանկացել է 2 դրամով, ավելին՝ եթե 2018 թվականին ներմուծվել է 51,432 տոննա, ապա 2019թ. ծավալը նվազել է՝ 48,355 տոննա: Այսպիսով՝ ցորենի ներկրողների թիվը աճել է 18 կազմակերպությամբ, սակայն ներմուծվող ցորենի ծավալը պակասել է 3,176 տոննայով:
Առանձնացրել ենք նաև այն ապրանքները, որոնք թանկացել են՝ մարգարին 59 դր, բրինձ 5.34 դր, մակարոն 47 դր, ցորեն 2 դր: