Որոշեցինք պարզել՝ արդյոք «Արմավիրի քաղաքապետարանի զբոսայգի» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների կողմից գանձվող գումարի չափը համապատասխանում է ավագանու որոշմամբ սահմանված գումարի չափին՝ 50 դրամին։
Որպես շարքային քաղաքացի փորձեցինք օգտվել զուգարանից։ Մինչ այդ միացրած պահեցինք մեր ձեռքում առկա հեռախոսի տեսախցիկը, որպեսզի փաստն արձանագրենք։ (
տեսանյութ)
Զուգարանի աշխատակցին հարցրինք, թե որքա՞ն գումար պետք է վճարենք զուգարանից օգտվելու համար։ Պատասխանը չուշացավ՝ «100 դրամ»։
Այսպիսով կարող ենք փաստել, որ Արմավիր քաղաքի ավագանու որոշումն ու իրականությունն իրարից տարվերվում են։ «Արմավիրի քաղաքապետարանի զբոսայգի» ՀՈԱԿ–ի աշխատակիցը զուգարանից օգտվող քաղաքացիներից գանձում է ոչ թե 50 դրամ, ինչպես սահմանել է ավագանին, այլ՝ 100 դրամ։