Նախորդ տարի ընկերությունը համագործակցել է նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և ՀՀ նախագահի աշխատակազմի հետ՝ կնքելով համապատասխանաբար երկու և մեկ պայմանագիր:
2020 թվականին Երևանի քաղաքապետարանի և «Էլդոգար» ընկերության միջև կնքվել է երկու պայմանագիր՝ հունիս և հուլիս ամիսներին։ Պայմանագրով նախատեսված է եղել Դավիթաշեն և Արաբկիր վարչական շրջանների բազմաբնակարան շենքերի մուտքերի մոտ կատարել վերանորոգման աշխատանքներ:
Ամփոփելով պետական գնումների համակարգում առկա տվյալների ուսումնասիրությունը՝ նկատում ենք, որ որոշ խոշոր մատակարարներ, օրինակ՝ «Դավիթշինը» Երևանի քաղաքային իշխանության փոփոխությունից հետո այլևս չեն հայտնվել խոշոր մատակարարների տասնյակում, չնայած 2019 թվականին «Դավիթշինը» մասնակցել է մեկ բաց մրցույթի և հաղթել: Պայմանագրի արժեքը կազմել է 49 896 000 դրամ: Իսկ ընթացիկ՝ 2020-ին առհասարակ որևէ մրցույթի չի մասնակցել: Փոխարենը, օրինակ, «Մուլտի Մոթորս» և «Արհովշին» ընկերությունները «բարելավել են» իրենց դիրքերը խոշոր մատակարարների շրջանում:
Հեղինակ՝ Լիլիթ Գրիգորյան