Խոշոր մատակարարների փոփոխություն ԿԳՄՍ նախարարությունում
2017 թվականից ուժի մեջ մտած «Գնումների մասին» օրենքը սահմանում է պետական մարմինների կողմից իրականացվող գնումների ընթացակարգերն ու դրանց կիրառման պայմանները: Պետական գնումներն իրականացվում են տարբեր ընթացակարգերով՝ էլեկտրոնային աճուրդի, մրցույթի, գնանշման հարցման և մեկ անձից գնման միջոցով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության՝ 2019 թվականի հուլիսին կայացած նիստի ժամանակ անդրադարձ է կատարել պետական գնումներին և նշել. «Կառավարության նպատակն է պետական գնումների համակարգը դարձնել ճկուն, որը կպահպանի արդար մրցակցության սկզբունքները և զերծ կլինի կոռուպցիոն երևույթներից»:
Հաշվի առնելով թեմայի կարևորությունը՝ որոշեցինք անդրադառնալ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պետական գնումներին։ Ուսումնասիրել ենք ԿԳՄՍ նախարարության հրատապ մեկ անձից ընթացակարգով կատարված գնումները՝ պարզելու, թե ինչպիսի պատկեր է առկա այս գերատեսչությունում 2017-ից ուժի մեջ մտած «Գնումների մասին» օրենքից հետո։
ԿԳՄՍ նախարարությունը անցած տարիներից մինչև այս տարվա մայիսի 30-ը կատարել է 6 874 977 085 դրամի գնումներ:
Ըստ tender-monitoring.am կայքի տվյալների՝ 2007 թվականից մինչև 2019 թվականի հունիսի 1-ը (մինչև երեք տարբեր նախարարությունների միանալը) կրթության և գիտության նախարարությունը կնքել է 332 պայմանագիր (121 մատակարար)՝ արդյունքում ծախսելով ավելի քան 3,414,851,568 դրամ։
«Մանմար» ՓԲԸ-ից կատարված գնումները մինչև 2019 թվականի հունիսի 6-ը կազմել են 581,662,650 դրամ: «Հեքիաթային Կիրճ» մանկական տուրիստական հանգստի կենտրոնից գնվել են երեխաների համար նախատեսված հանգստի ճամբարների ծառայություններ:
Ըստ tender-monitoring.am կայքի տվյալների՝ 2014 թվականից մինչև այս 2019 թվականի հունիսի 1-ը (մինչև երեք նախարարությունների միանալը) Մշակույթի նախարարությունը կնքել է 437 պայմանագիր (162 մատակարարի հետ)՝ արդյունքում ծախսելով ավելի քան 904,056,721դրամ։
«Արմենպրես» պետական լրատվական գործակալություն ՓԲԸ-ն կնքել է 2 պայմանագիր 2019 թվականի մարտի 11-ին և 12-ին, ըստ որի այն դարձել է առաջին կազմակերպությունը գնումների համակարգում: Առաջին պայմանագրի գնման առարկան էլեկտրոնային տեղեկատվական ծառայություններ/Տեղեկատվության ձեռքբերման, պահպանման և արխիվացման ծառայություններն են, ընդհանուր գումարը կազմում է 96,848,800 դրամ: Երկրորդ պայմանագրի գնման առարկան թերթերի բաժանորդագրման ծառայություններն են՝ 83,156,900 դրամ ընդհանուր գումարով:
«Արհովշին» ՍՊԸ-ն 2017 թվականի հուլիսի 20-ին կնքել է 2 պայմանագիր 17,599,200 և 2,499,960 դրամ արժողությամբ, նախատեսված ՀՀ Տավուշի մարզի Գոշ համայնքի Գոշավանքի Սբ Աստվածածին եկեղեցու ամրակայման, նորոգման և վերականգնման 2017թ. կատարվելիք աշխատանքներ համար: «Արհովշին» ՍՊԸ-ի և «Արթմաշին» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրերը նախատեսված են մշակութային կենտրոնների և հուշարձանների վերանորոգումների համար: Ըստ tender-monitoring.am կայքի տվյալների՝ 2011 թվականից մինչև 2019 թվականի հունիսի 1-ը (մինչև երեք նախարարությունների միանալը) ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կնքել է 218 պայմանագիր (102 մատակարարի հետ)՝ արդյունքում ծախսելով ավելի քան 661,960,924դրամ։ Այս ընթացքում երեք խոշոր մատակարարները եղել են ՝
2019 թվականին Երևանի քաղաքապետարանի մատակարարների շարքում առաջատար է «Արհովշին» ՍՊԸ-ն: Կնքվել է 8 պայմանագիր, որոնցից վեցը բաց մրցույթով, երկուսը՝ հրատապ բաց մրցույթով:
«Էլիտ-Սպորտ» ՍՊԸ կազմակերպության հետ կնքել է 4 պայմանագիր գնման առարկան սպորտային հագուստ, կոշիկներ և մարզագույքն է: «Իմպերիում» ՍՊԸ-ի հետ կնքվել է 7 պայմանագիր, իսկ հիմնական գնման առարկան եղել է սպորտային միջոցառումների կազմակերպման ծառայությունը: Սակայն Petekamutner.am կայքում տնտեսական գործունեության տեսակների դասիչը նշված է ոչ մասնագիտացված մեծածախ առևտուր և ոչ մի նշում սպորտային միջոցառումներ կազմակերպելու մասին:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ կնքվել 3 պայմանագիր, էլեկտրականության բաշխում գնման առարկայով: «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի՝ 2019 թվականի մայիսի 8-ին ընդունված փոփոխությունը հաստատում է, որ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունները միանալով դառնալու են մեկ՝ ԿԳՄՍ նախարարություն։ Այս օրենքն ուժի մեջ է մտել 2019 թվականի հունիսի 1-ին: Ըստ tender-monitoring.am կայքի տվյալների՝ 2019 թվականի հունիսի 1-ից (նախարարությունների միանալուց հետո) մինչև 2020 թվականի մայիսի 30-ը ԿԳՄՍ նախարարությունը կնքել է 208 պայմանագիր (153 մատակարարի հետ)՝ արդյունքում ծախսելով ավելի քան 1,890,458,872դրամ։ Այս ընթացքում երեք խոշոր մատակարար կազմակերպություններն են՝
«Սպորտ Սիթի» ՍՊԸ - 176,027,700 դրամ, գնման առարկա հանդիսանում են աուդիոսարքավորումների ձեռքբերում, մշակութային միջոցառումների և սեմինարների կազմակերպման ծառայություններ, հեռախոսային կայան, մարզական գույք և այլ առարկաներ:
«Զանգակ-97» ՍՊԸ - 305,432,400 դրամ, գնամ առարկա հանդիսանում են տպագրված այլ գրքերի ձեռքբերում, ուսումնական գրականության և օժանդակ նյութերի տրամադրում, դասագրքեր:
Այսպիսով, 2018-ի հեղափոխությունից ու 2019-ին երեք նախարարությունների միավորումից հետո ԿԳՄՍ նախարարության խոշոր մատակարարների ցանկում «ԱՐԹՄԱՇԻՆ» ՍՊԸ-ն և «Զանգակ-97» ՍՊԸ-ն պահպանել են իրենց մշտամնա տեղը։