Վանաձորի համայնքային կազմակերպությունների տվյալներն ամբողջական չեն
Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքի համայնքային կազմակերպությունների տվալներն ամբողջական չեն, և դրանք գտնելը շփոթությունների պատճառ կարող է դառնալ։

Համացանցային որոնումներով գտանք Վանաձորի քաղաքապետարանի գործունեությունը ներկայացնող երկու կայք։ Մեկը «vanadzor.am»–ն է, մյուսը՝ «cmis.vanadzor.am»–ը։ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի համաձայն՝ Վանաձորի պաշտոնական համացանցային կայքն է՝ www.vanadzor.am։

Երկու կայքում էլ ուսումնասիրություն իրականացնելուց հետո պարզեցինք, որ կայքերից մեկում որոշակի տվյալներ կան, մյուսում՝ ոչ։ Այդ պատճառով գրավոր հարցումով դիմեցինք Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանինին։ Խնդրեցինք տեղեկություններ տրամադրել Վանաձոր քաղաքում գործող բոլոր համայնքային կազմակերպությունների անվանումների, նրանց հասցեների, տնօրենների անունների և հեռախոսահամարների վերաբերյալ։

Քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը գրավոր հայտնեց, որ Վանաձոր համայնքի բոլոր կազմակերպությունների, այդ թվում նաև համայնքային կազմակերպությունների, տվյալներին մանրամասն կորող ենք ծանոթանալ, այցելելով հետևյալ հղումով։ Հղումը տանում է «cmis.vanadzor.am» կայքը, իսկ ավելի կոնկրետ՝ կայքի «հեռախոսագիրք» բաժին։ Թեև արդեն նշեցինք, որ ըստ օրենքի Վանաձոր համայնքի պաշտոնական կայքը «vanadzor.am»–ն է, զարմանալիորեն քաղաքապետը մեզ ուղղորդեց մեկ այլ կայք։

Ուսումնասիրելով «cmis.vanadzor.am» կայքը, պարզեցինք, որ համայնքային կազմակերպությունների տվյալները բացակայում էին։ Օրինակ՝ Վանաձորի քաղաքային տնտեսություն ՀՈԱԿ–ը–ի համար նախատեսված բաժնում ոչ տնօրենի մասին տվյալ կար, ոչ ՀՈԱԿ–ի հեռախոսահամարը։ Տվյալները թերի էին նաև մյուս ՀՈԱԿ–ների դեպքում։

Ուսումնասիրեցինք նաև «vanadzor.am» կայքը։ Ի տարբերություն մյուս կայքի այստեղ էական տվյալներ կային։ Այդուհանդերձ չկար, օրինակ, «Վանաձորի քաղաքային տնտեսություն» ՀՈԱԿ–ի հասցեի և տնօրենի հեռախոսահամարի մասին նշում։

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Վանաձորի համայնքապետարանը ունի երկու կայք, որոնցից մեկում տեղեկատվությունը բավականին քիչ է և ընդհանրական, իսկ մյուսում համեմատաբար ավելի մանրամասն է, բայց ոչ ամբողջական, օրինակ՝ նշված է որևէ համայքային կազմակերպության անվանում, և նշված չէ, թե ով է տնօրենը, կամ որն է հասցեն և/կամ հեռախոսահամարը։ Տեղեկատվությունը գտնվում է ոչ ամբողջական վիճակում, կենտրոնացված է կայքի տարբեր հատվածներում, և յուրաքանչյուր նոր հատվածում հայտնաբերում ես մի քանի համայնքային կազմակերպություններ, որոնք նշված չեն նախորդ հատվածում։

Հեղինակ՝ Սյուզաննա Սիմոնյան
Խմբագիր՝ Տիրայր Մուրադյան
Այս հոդվածը պատրաստվել է Հանրային լրագրության կողմից իրականացվող Հայաստանի երիտասարդների հզորացում ծրագրի շրջանակում՝ Բաց հասարակության հիմնադրամների աջակցությամբ։

Նյութում արտահայտվող կարծիքները կարող են չհամընկնել ծրագրին աջակցող կողմի տեսակետների հետ։
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website