Վերջինս այլեւս չի գործում։ Էջը հեռացված է հարթակից։
Կեղծ էջերի ցանկը կարելի է երկար թվարկել։ Նշենք, որ որոշները դեռ գործում են՝ շարունակելով հին կամ սխալ տեղեկատվության տարածումը, որոշները՝ արդեն արգելափակվել են։
Ֆլեշմոբեր՝ որպես խնդիրը բարձրաձայնելու արդյունավետ տարբերակ
Օտարերկրացիների մոտ հետաքրքրություն առաջացնելու եւ միջազգային հանրության ուշադրությունը գրավելու համար Սերժ Թանկյանը կազմակերպեց առաջին ֆլեշմոբը․ կարմիր նկար սոցիալական ցանցերում՝ #PeaceForArmenians հեշթեգով։