Գյումրիի մի շարք թաղամասերի բնակիչներ տևական ժամանակ բողոքում են, որ հանրային տրանսպորտից օգտվել չեն կարողանում։ Բավական շատ երթուղիների սպասարկումն անկանխատեսելի է։ Երթուղինը հաճախ այնպիսի միջակայքերով է աշխատում, որ ուղևորները անիմաստ են համարում սպասել՝ տրանսպորտի գալը «բախտի բան» համարելով։ Բաղձալի երթուղայինների թվին են պատկանում 11, 12, 14, 24, 25, 18, 40 համարների մեքենաները։ Դրանք աշխատում են աշխատանքիային գրաֆիկի և չվացուցակի խախտումներով։ Մարդիկ կա՛մ դասից են ուշանում, կա՛մ աշխատանքից։ Քաղաքի բնակիչները բողոքում են, որ հատկապես երեկոյան ժամերին անհնար է էժան ու անվտանգ տուն հասնել, որովհետև քաղաքային տրանսպորտի երեկոյան աշխատաժամանակը կրճատվում է՝ 1.5-2 ժամով։ Ես ու գործընկերս օգտվում ենք թիվ 12 և 25 երթուղայիններից, որոնց չվացուցակի վերաբերյալ հարցում ուղարկեցինք Գյումրիի համայնքապետարան։