Հենասյուների միջև հեռավորությունը․

դե ֆակտո՞, թե՞ դե յուրե

ՀՀ-ի մեծությամբ երկրորդ քաղաքում ենթադրվում է, որ փողոցային լուսավորությունը պիտի լինի լավ վիճակում, սկայան դա այդպես չէ: Սույն թվականի հուլիսի 19-ին հարցում էի ուղարկել Գյումրու համայնքապետարան հետևյալ հարցերով։
Հարցմանս պատասխանը ստացել եմ 3 օր անց։

Պատասխանի մեջ նշված էր, որ առկա հենասյուները տեղադրված են իրարից 30-35 մետր հեռավորության վրա, սակայն Կ.Դեմիրճյան փողոցում գտնվող լուսատույով սյուները գտնվում են իրարից մոտավորապես 60 մետր հեռավորության վրա։ Նաև փողոցի լուսավորությունը ապահովող սյուներից ոչ բոլորն են սարքին վիճակում։

Սույն թվականի մայիսի 15 ին ժամը 21.45 - ին Գյումրու կենտրոնական Վարպետաց փողոցում Սուրբ Նշան եկեղեցու տարածքում նույնպես սարքին վիճակում չէին լուսավորության հենասյուները։
Հեղինակ՝ Ջուլիետա Կարապետյան
Խմբագիր՝ Նելլի Ռաֆայելյան
Այս հոդվածը պատրաստվել է Հանրային լրագրության կողմից իրականացվող Հայաստանի երիտասարդների հզորացում ծրագրի շրջանակում՝ Բաց հասարակության հիմնադրամների աջակցությամբ։

Նյութում արտահայտվող կարծիքները կարող են չհամընկնել ծրագրին աջակցող կողմի տեսակետների հետ։
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website