Երթևեկությունը, մասնավորապես, մեծ քաղաքներում գնալով ծանրաբեռնվում է, և ստորգետնյա անցումներից օգտվելը ավելի անվտանգ ու նպատակահարմար է դառնում: Այդ է պատճառը, որ, օրինակ, Գյումրիի քաղաքային իշխանությունները ստորգետնյա նանցումներին սկսել են ուշադրություն հատկացնել։
Գյումրի համայնքում կա 6 գործող անցում։ Դրանցից 2-ը վարձակալությամբ են տրված, բարվոք վիճակում են և շահագործվում են։ Ստորգետնյա 3 անցում նախատեսված էր վերակառուցել Գյումրի համայնքի 2017-2021թթ. հնգամյա զարգացման ծրագրով։ Դրանց վերակառուցումը պետք է ավարտված լիներ 2020 թ.-ին։