Ուսումնասիրելով տարբեր տարիների պետական գնումների ընթացակարգերի վերաբերյալ առկա տվյալները՝ ակնառու է դառնում, որ հեղափոխությունից հետո Երևանի քաղաքապետարանում մեկ անձից կատարվող գնումների պրակտիկան նվազել է թե՛ պայմանագրերի քանակով, թե՛ գումարային ծավալով: Օրինակ, եթե 2017 թվականին կնքվել է 120 պայմանագիր՝ ընդհանուր 289,109,415 դրամով, ապա 2019 թվականին կնքվել է 18 պայմանագիր 241,350,200 դրամով:
Հեղինակ՝ Լիլիթ Գրիգորյան