Փաստերի ստուգումը և լրագրողների տեղեկություն ստանալու իրավունքը
ՁԵՌՆԱՐԿ
Փաստերի ստուգումը արագ լրատվության դարաշրջանում դառնում է կարևոր ոչ միայն նորություն արտադրողների, այլև սպառողների համար։

Ճիշտ է, շատերը կարծում են, թե փաստերի ստուգումը ժամանակատար է։ Սակայն որոշ դեպքերում ընդամենը մի քանի րոպեում կարելի է պարզել արդյոք կասկածելի թվացող լուրը սու՞տ է, աղավաղվա՞ծ։

Այս ձեռնարկը ներկայացնում է փաստերի ստուգման բոլոր արդյունավետ առցանց գործիքները, որոնք արդիական ու հեշտ կիրառելի են մեր օրերում, ինչպես նաև ներկայացնում է տեղեկատվության ազատությանն առնչվող օգտակար և կիրառելի նյութ։

Ձեռնարկը կօգնի լրագրողներին, խմբագիրներին, ուսանողներին, դասախոսներին, և համացանցի սպառողներին ընդլայնված որոնում կատարել, ստուգել տեղեկատվության, պատկերների և տեսանյութերի իսկությունը, օգտվել արբանյակային տվյալներից, դառնալ առավել իրազեկ ու մեդիագրագետ օգտատեր։

«Փաստերի ստուգմումը և լրագրողների տեղեկություն ստանալու իրավունքը» ձեռնարկը վերահրատարակվում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի (ԻԱԿ) և Հանրային լրագրության ակումբի (PJC) կոալիցիայի կողմից իրականացվող «Տեղեկատվության մատչելիություն. նոր մարտահրավերներ, նոր լուծումներ» ծրագրի շրջանակներում (2019-2020): Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այստեղ արտահայտված է հեղինակներիի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

Ձեռնարկի առաջին բաժինը պատրաստվել է Հանրային լրագրության ակումբի «Փաստերի ստուգման ցանցի ձևավորում» նախագծի շրջանակներում (2018-2019), որն իրականացվում էր Միացյալ Նահանգների գերմանական Մարշալի հիմնադրամի ծրագիր «Բլեք Սի Թրասթ»-ի (Black Sea Trust For Regional Cooperation) ֆինանսավորմամբ։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել՝

E-mail: info@pjc.am
E-mail: foi@foi.am
Facebook | Twitter | PJC
Facebook | FOI
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website