Ստուգված է՝
«Տեղեկատվության մատչելիություն. նոր մարտահրավերներ, նոր լուծումներ»
Լրագրողների կողմից ստուգված փաստերի և ճշգրտված տեղեկությունների հարթակ
Ծրագրի մասին
Ծրագիրն իրականացվում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի (ԻԱԿ) և Հանրային լրագրության ակումբի (PJC) կոալիցիայի կողմից:

«Տեղեկատվության մատչելիություն. Նոր մարտահրավերներ, նոր լուծումներ» ծրագրի հիմնական նպատակը նպաստելն է նոր կառավարությունում տեղեկատվության մատչելիության և թափանցիկության ապահովմանը, ինչպես նաև երիտասարդությանը հզորացնել գործնական գիտելիքով և հմտություններով՝ իրացնելու ակտիվ քաղաքացու վերահսկողության իրենց դերը::

Ծրագրի նպատակներն են.

- կարողությունների հզորացում. պետական պաշտոնյաների գիտելիքի և հմտությունների կատարելագործում ՏԱ օրենսդրությամբ ստանձնած պարտավորությունների վերաբերյալ.

- երիտասարդությանը զինել գործնական գիտելիքով և հմտություններով ՝ տեղեկատվության մատչելիության և փաստերի ստուգման մատչելիության ոլորտում՝ կառավարությանը վերահսկելու և Հայաստանում տեղեկացված կարծիք ձևավորելու նպատակով:

- բարելավել հանրային տեղեկատվության հոսքն ու որակը:

Ծրագիրն իրականացվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ, որի շրջանակներում ներկայացվում է փաստերի ստուգման բոլոր արդյունավետ առցանց գործիքները, որոնք արդիական ու հեշտ կիրառելի են մեր օրերում, ինչպես նաև ներկայացվում է տեղեկատվության ազատությանն առնչվող օգտակար և կիրառելի նյութ։

Ծրագրի շրջանակներում ստեղծված ձեռնարկը կօգնի լրագրողներին, խմբագիրներին, ուսանողներին, դասախոսներին, և համացանցի սպառողներին ընդլայնված որոնում կատարել, ստուգել տեղեկատվության, պատկերների և տեսանյութերի իսկությունը, օգտվել արբանյակային տվյալներից, դառնալ առավել իրազեկ ու մեդիագրագետ օգտատեր։
Լրագրության ֆակուլտետի ուսանողներ
Անին սովորում է Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետում
Անի Ավետիսյան
Միլենան սովորում է Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետում
Միլենա Մկրտչյան
Բաժանորդագրվեք մեր նորություններին
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website